ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ մասնավորապես ասել է.
Հարգելի խորհրդարան,
Քաղաքական վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ:
Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են բարեփոխումների համապարփակ ծրագրերի մշակմանը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ավելի արդյունավետ կառավարման համակարգի:
Այն, որ Հայաստանը ժողովրդավարական քաղաքակրթության անբաժանելի մասն է, ևս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ համաժողովին, որտեղ նշեց. ,Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններե:
Այս խոսքերն ապացույցն են այն բանի, որ իշխանությունների համար ամենաէականը ոչ թե ամեն գնով վերարտադրվելն է, ինչպես անարդարացիորեն նշում են ոմանք, այլ ինչպես կասեր 20-րդ դարի մեծագույն գործիչներից մեկը` Ուինսթոն Չերչիլը. ,Մտածել ոչ միայն ընտրություններում հաղթելու, այլև քայլեր ձեռնարկելու սերունդների բարեկեցության ուղղությամբե:
Հարգելի պատգամավորներ,
Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությանը զուգահեռ շատ կարևոր է մեր պետության ազգային անվտանգության համակարգի ամրապնդումը: Այդ իմաստով առանցքային դրական նշանակություն ունի Հայաստանի և Արցախի նախագահների գլխավորությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժությունների անցկացումը, որը ևս մեկ անգամ վերահաստատում է հայ սպայի և զինվորի մարտական բարձր ոգու և պատրաստվածության մասին: Զորավարժությունների անցկացման վերաբերյալ ադրբեջանցիների հերթական հերթապահ հայտարարությունը չուշացավ, համաձայն որի՝ ,իրենք մոտ ապագայում կազատագրեն իրենց հողերըե:
Այստեղ ակամայից հիշեցի արևելյան հայտնի ասացվածքը. ,Հալվա ասելով` բերանդ չի քաղցրանաե: Ադրբեջանցիներին պարզապես մնում է դուրս գալ Արցախի Հանրապետութան օկուպացված որոշ տարածքներից և, ուշ թե շուտ, համակերպվել ԼՂՀ անկախության և միջազգային ճանաչման հետ:
Շնորհակալություն