ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հանդիպեց Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլի և այլընտրանքային գործադիր տնօրեն Դոմենիկ Ուոլթն-Ֆրանսի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և Հյուսիս-Հարավ ծրագրին վերաբերող մի շարք հարցերի:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ գոհ է նախարարության և ԱԶԲ համագործակցությունից, հույս հայտնեց, որ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրով նախատեսված համատեղ աշխատանքները կտան դրական արդյունքներ:
Նշենք, որ այս ծրագրի հիմնական նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանը Վրաստանին կապող 92կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին: Ասիական զարգացման բանկն իր պատրաստակամությունն է հայտնել այդ ճանապարհի վերականգնման աշխատանքների համար տրամադրել նախատեսված գումարի 50 տոկոսը: