Բրիտանացի երգչուհի Ադելը մայր է դարձել: 24-ամյա Ադելը եւ նրա քաղաքացիական ամուսին 36-ամյա Սայմոն Կոնեկը որդի են ունեցել: Զույգի սիրավեպն ընդամենը 1 տարվա պատմություն ունի, սակայն նրանք միանգամից հասկացել են, որ ստեղծված են միմյանց համար: Որդու ծնունդը, հավանաբար, առիթ կդառնա, որպեսզի նրանք վերջապես օրինականացնեն իրենց հարաբերությունները: Հղիության ողջ ընթացքում Ադելը շարունակել է ձայնագրել նոր երգեր, սակայն նրա նոր ձայնասկավառակը շուտ լույս չի տեսնի, քանի որ երգչուհին հայտարարել է. «Երեխան ու ընտանիքն ինձ համար առաջին տեղում են, հետո նոր աշխատանքս: Երբ հարմար կգտնեմ, այն ժամանակ էլ կվերսկսեմ գործերս»:
ՄԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ