ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն իրեն պատկանող ԱԺ պատգամավորի համարանիշերը «նվիրել» է ԱԺ մեկ այլ պատգամավոր Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ): Այս առիթով զրուցեցինք մեր նախկին գործընկեր պատգամավորի հետ՝ պարզելու համար, թե ինչու է իրեն հասանելիք ավտոմեքենայի համարանիշը տվել Արտակ Սարգսյանին: «Որովհետեւ մենք վաղուցվա ծանոթներ ենք, լավ բարեկամներ ենք, ես ինքս մեքենա չունեմ, ինձ ծառայողական մեքենա է հատկացված, եւ այդ համարանիշը, ըստ էության, ինձ բոլորովին պետք չէր: Ուստի, զուտ բարեկամական նկատառումներից ելնելով, իրեն պետք էր, տվել եմ»,-եզրափակեց Մարգարիտ Եսայանը:




Լրահոս