Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումներ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, ԲՀԿ-ը և ՀԱԿ-ն աշխատանքային հանդիպում են անցկացրել` էլեկտրաէներգիայի թանկացման հարցով:

Հանդիպումից հետո ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ որոշվել է սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումներ հրավիրել: Նշենք, որ ՀԱԿ-ն առաջարկում էր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն  Ն. Զոհրաբյանը ընդգծեց, որ դա արդյունավետ չէ, քանի որ ավելի երկար ժամանակ է պահանջում:

ԲՀԿ ղեկավարը հայտնեց, որ հանդիպմանը ներկա բոլոր ուժերն էլ կողմ են եղել լսումների առաջարկին: Նախատեսվում է հրավիրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և այլ պաշտոնյաների:

Հավելենք, որ ՕԵԿ-ը չէր մասնակցում քննարկմանը, ինչը տեխնիկական պատճառներով է եղել:




Լրահոս