Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում անհայտ անձինք թալանել են մոտ մեկ տարի առաջ մահացած հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուսի տունը և գողացել նրա՝ շուրջ 130.000 ֆունտ (200.000 դոլար) արժողությամբ հագուստները,- գրում է “ԻՏԱՌ ՏԱՍՍ”-ը: Ընդհանուր առմամբ՝ գողացվել է երկու հագուստ, որոնք նախատեսված են եղել առաջիկայում բարեգործական նպատակներով աճուրդի հանելու համար։ Դրանցից մեկը եղել է նրա հարսանեկան զգեստը, որը հագել է 2006թ.-ին, իսկ երկրորդով ելույթ է ունեցել BBC-ի երաժշտական շոուի ժամանակ։
Լոնդոնում թալանել են Էմմի Ուայնհաուսի բնակարանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ