«Դուք հանդիպում եք Սերժ Սարգսյանի հետ, նա Ձեզ ցուցումներ տալիս է: Ինձ հետաքրքիր է՝ ինչու դուք որևէ քայլ չեք անում այն բոլոր չարաշահումների մասին, որոնցով մամուլը հեղեված է: Մասնավորապես Նաիրիտում տեղի ունեցած թալանի մասին ինչո՞ւ Դտախազությունը որևէ քայլ չի ձեռնարկում: Փաստերով հեղեված է մամուլը: Ոչ մի արձագանք չկա: Երկրորդ՝ ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների մասով դատախազությունը ևս չի արձագանքում: «Արմավիա»-ի հարկերը չմուծելու հետ կապված ինչո՞ւ դատախազությունը որևէ քայլ չի իրականացնում»,- ԱԺ-ում գլխավոր դատախազին հարցադրում արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Իսկ դատախազ Կոստանյանն էլ պատասխանեց, որ ինքը պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգյանի հետ և զեկուցում, բայց վերջինից ցուցումներ չի ստանում: Իսկ վերոնշյալ դեպքերի հետ կապված քրեական գործեր հարուցելու մասով, դատախազը նշեց, որ իր համար մամուլում հրապարակումները բավարար հիմքեր չեն: «Եթե, օրինակ, նախարարը ՀԷՑ-ի մասով հայտարարում է, ապա նա պետք է համապատասխան ստուգումներ իրականացնի, արդյուքնները մեզ ներկայացնի, և մենք անհրաժեշտության դեպքում քրեադատավարական ընթացակարգ կսկսենք: Մենք լիազորություն չունենք ստուգումներ իրականացնելու»,-ասաց Կոստանյանը:
Իսկ Լևոն Զուրաբյանը Կոստանյանի պատասխանը համոզիչ չհամարեց: