Բաքու 2015. Ռոման Ամոյանը պարտություն կրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում մեկնարկած Եվրոպական  խաղերում Ռոման Ամոյանը պարտվեց երկրորդ մրցափուլում:

59 կգ քաշային կարգում Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որում  6:0 հաշվով հաղթել էր  պորտուգալացի Ժոաո Կարվալյուին: Հաջորդ գոտեմարտում նա 0:4 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին, այս մասին հայտնում է սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը:

Եթե Մարյանյանին հասնի եզրափակիչ, Ամոյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

amoyan




Լրահոս