Այս պայմաններում, եթե մոխրամանն էլ դնի թեկնածությունը, ապա կանցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ժառանգության նախկին ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը բողոքարկելու է մրցակից ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի ներկայացրած հայտարագիրը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Ստյոպա Սաֆարյանը: 
Ստյոպա Սաֆարյանի խոսքով` Ռ. Սարգսյանը հայտարարագրում նշել է, որ 2 մլն 652 հազար 80 դրամ է ծախսել այս ընտրություններին։ Բայց միայն իր շտաբների վարձակալության գումարը գերազանցում է այս թիվը: Իսկ ինքնաբացարկ հայտնած “Կանաչների կուսակցության” նախագահ Արմենակ Դովլաթյանի քայլը բարձր է գնահատում: 
Նրա խոսքով, արդեն սկսվել են 1000-ից ավելի հասցեների այցելությունները, որպեսզի պարզեն սեփականատերերը տեղյա՞կ են իրենց հասցեում գրանցված ընտրողների մասին, թե՞ ոչ: “Բայց գրանցված հասցեներ կան, որոնք չենք կարողանում գտնել: Այս պայմաններում, եթե մոխրամանն էլ դնի թեկնածությունը, ապա կանցնի”,-ասաց Ս. Սաֆարյանը: 




Լրահոս