Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Բաղրամյան պողոտայում են գտնվում նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Հարցին, թե ինչու եք եկել, Աշոտյանը նշեց. «Որ ասեմ` եկել եմ` սուրճ խմելու, կհավատա՞ք»: Իսկ Ֆարմանյանն էլ նշեց, թե եկել է իր մյուս գործընկերներ հետ ՝ որպես իշխանության ներկայացուցիչ և հավելեց, թե չի կարծում, թե միայն ընդդիմադիրները պետք է այստեղ լինեն:
Նշենք, որ հանրապետականների ներկայությունը բուռն ընդունվեց ցուցարարների կողմից, նրանք վիրավորական բացականչություններ են հնչեցնում Ա. Աշոտյանի, Ս. Ֆարմանյանի և ՀՀԿ-ի հասցեին: Վիրավորանքներն այնքան երկար տևեցին, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանի նյարդերը տեղի տվեցին և նա սկսեց պահանջել դադարեցնել վիրավորական բացականչությունները:
Հավելենք, որ մեծ թվով պատգամավորներ են գտնվում Բաղրամյան պողոտայում: