«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը.
«Շնորհավո՛ր ծնունդդ,
հայոց ազգային բանակի մեծն զորապետ
Մեծարգո Սեյրան Մուշեղի,
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, շուրջ 46.000 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը որպես լեգենդար հերոսի, որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանւթյան նախարարի և հրաշալի մարդու՝ Ձեզ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք, ընտանեկան երջանկություն և հայոց ազգային բանակին Ձեր հզոր մարտական էներգիան փոխանցելու հարաճուն կարողություն:
Թանկագին Սեյրան Մուշեղի, անցնելով արցախյան պատերազմի բոլոր ճանապարհներով, Դուք Ձեր ճանապարհին թողեցիք աննահանջ պայքարի հրաշալի մի ձեռագիր, որն այսօր Ձեր ղեկավարած համակարգի յուրաքանչյուր զինվորականի համար հաղթանակի երդում է, արիության, ազնվության, արդարության ու թշնամուն հաղթելու ազգային հրամայական:
«Հայոց Արծիվներիս» համար մեծ պատիվ է եւ կայունության գրավական, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ղեկավարում է Ձեզ նման վստահելի, ռազմական գործի պրոֆեսիոնալ կազմակերպիչ ու ռազմագիր, անսպասելի վտանգների մեջ՝ կայուն ու ողջախոհ, սառնասիրտ եւ վճռական, թշնամու դիպուկահարից մարտիրոսված եւ հերոսացված հայ զինվորականին թաց աչքերով ուղեկցող աննահանջ հայորդին:
Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մենք ասում ենք. «Եղե՛ք միշտ առողջ եւ ապահովեք հաղթանակների բովով անցած հայոց ազգային բանակի կողքին լինելու Ձեր մշտական ներկայությունը»:
Աստված Ձեզ եւ Ձեր ընտանիքին պահապան»: