Ամանորյա ի՞նչ միջոցառումներ են սպասվում Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տոները մոտենում են. Երեւանի քաղաքապետարանն արդեն հսատկեցրել է տոնական միջոցառումների ծրագիրը: Ւնչպես հայտնել է քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը, Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, ինչին կհաջորդեն տոնական համերգն ու հրավառությունը: Միջոցառումը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի հեռուստաեթերում: Նույն օրը կվառվեն նաեւ Հանրապետության հրապարակի լուսային շատրվանները, որոնք այս ձմեռ կփոխարինեն ջրայինին: Բեմահարթակներ կլինեն Հանրապետության եւ Ազատության հրապարակներում: Ազատության հրապարակը կծառայի մանուկներին, որտեղ դեկտեմբերի 22-ից մինչ հունվարի 13-ը կլինեն հատուկ  խաղեր եւ միջոցառումներ: 
Դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 2:00-ն կլինի համերգ` անհատ կատարողների մասնակցությամբ: Հունվարի 1-ին մինչեւ ժամը 2-ը կաշխատի Երեւանի մետրոպոլիտենը, բոլոր հարթակներում կլինեն սպասարկող համապատասխան անձնակազմեր, որոնք անհրաժեշտ են մասսայական միջոցառումների ժամանակ: Ուղիղ կեսգիշերին կլինի մեծ հրավառություն: 
Հունվարի 5-ին Ազատության հրապարակը կծառայի միայն մանուկներին, որտեղ կլինեն բացօթյա ներկայացումներ, իսկ հունվարի 6-ին 19:00-ին կսկսվի Սուրբ Ծննդյան տոնին նվիրված արարողությունը, որը կմեկնարկի հոգեւոր հոր օրհնանքի խոսքով: Արամ Սուքիասյանի փոխանցմամբ, հունվարի 6-ի համերգային ծրագիրը կլինի հոգեւոր եւ ազգային թեմաներով: 
 
Տոնական միջոցառումների շարքը կեզրափակվի հունվարի 13-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կայանալիք համերգով: Երեւանի քաղաքապետի խորհրդականը նշել է, որ տոնական բազմազան ծրագրեր են սպասվում վարչական շրջաններում` տոնական համերգային ծրագրեր,  բակային հանդիսություններ եւ անակնկալ նվերների մատուցում երեխաներին:
BRAVO .am
 




Լրահոս