Պեկինում ավարտվեց Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով կայծակնային շախմատի մրցաշարը: Լևոն Արոնյանը 15 պարտիաներից հաղթեց 6-ը, 3-ում հաջողության հասնել չհաջողվեց, 6 անգամ էլ խաղաղ դաշն կնքեց: Արդյունքում օլիմպիական եռակի չեմպիոնը 9 միավորով գրավեց 4-րդ տեղը: Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը 5 հաղթանակ տոնեց, երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի, մնացած պարտիաներում անհաջողության մատնվեց: Արդյունքում 6 միավորով գրավեց 13-րդ տեղը:
Լեվոն Արոնյանը 4-րդն է Պեկինում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ