«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հոսանքի սակագնի բարձրացման դեմ պայքարի Գյումրիի նախաձեռնող խմբի կողմից անցյալ շաբաթվանից իշխանություններին տրված վերջնաժամկետն այսօր ավարտվում է։ Նրանք պահանջում էին կարճել ակտիվիստ Կարեն Պետրոսյանի դեմ հարուցված քրգործը։
Կարենը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող ու նստացույց հայտարարած գյումրեցիներից էր, ում հունիսի 23-ին նախ՝ բերման էին ենթարակել ոստիկանության Կումայրիի բաժին, ապա և՝ մեղադրանք առաջադրել խուլիգանության հատկանիշներով։
Գյումրիի ակտիվիստներից Վովա Հակոբյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց պահանջը չի կատարվել, ու կան մի քանի քայլեր, որոնք պլանավորում են իրականացնել, սակայն դեռ չեն ուզում այդ մասին բարձրաձայնել։ Նա նշել է, որ իրենց գործողությունները հայտնի կդառնան այսօր։ Հիշեցնենք նաև, որ երևանյան ակտիվիստներից ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։