Ջեկոն «Ռոմա»-ի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր և կստանա 4,5 մլն եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր չէ հարձակվող Էդին Ջեկոյին վաճառել «Ռոմա»-ին` 28 մլն եվրոյից քիչ գումարով, հայտնում է  Gazzetta dello Sport-ը:

Հրատարակության տվյալներով,  հռոմեական ակումբի սպորտային տնօրեն Վալտեր Սաբատինին երեկ եկել է Մանչեսթեր` հույս ունենալով ավարտին հասցնել գործարքը 20 մլն եվրոյով, սակայն «Սիթի»-ն հրաժարվել է ֆուտբոլիստին վաճառել 28 մլն եվրոյին քիչ գումարով:

Միևնույն ժամանակ Սաբատինին իտալական ակումբի հետ համաձայնացրել է անձնական պայմանագրի կետերը: 29-ամյա հարձակվողը կկնքի 4-ամյա պայմանագիր` 4,5 մլն եվրո տարեկան աշխատավարձով:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ռոմա»-ն բոսնիացի ֆուտբոլիստի համար առաջարկել էր 18 մլն եվրո, իսկ «Սիթի»-ն պահանջել էր 35 մլն:




Լրահոս