Պետք է երկուսն էլ իմանալ՝ և՛հաղթելը, և՛պարտվելը. Նաստասյա Կինսկի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանաչված գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին Հայաստանում գտնվելը եզակի պահ է համարում: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-­րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս մասին խոստովանեց հուլիսի 15­-ին հայ երկրպագուների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-­ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:

Եղեռնի 100­ամյակի մասին

Ես շատ բան ունեմ ասելու իմ առաջին այցի մասին: Այնքա՜ն տեսնելու և սովորելու բան կա: Բայց ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ է. ինձ թվում է ես շատ բան գիտեմ այստեղի մարդկանց մասին: Եզակի պահ է լինել այստեղ և կիսել ձեզ հետ այս ժամանակահատվածը: Ես գիտեմ Եղեռնի 100­ամյակի մասին: Շատ յուրահատուկ պահ էր նաև այստեղ հանդիպել տարբեր երկրների մշակույթի նախարարների հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ­ի շնորհիվ:

Meeting with famous actress Nastassja Kinski  in frames of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema

Փարաջանովյան թալեր մրցանակը

Շատ լավն էր, շատ գեղեցիկ:

Երևանում զբոսանքը

Երեկ մենք զբոսնել ենք: Քաղաքը շատ հյուրընկալ է և բաց, քաղաքում ազատություն, ուրախություն կա:

Meeting with famous actress Nastassja Kinski  in frames of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema

Կինոյում հայտնվելը

Ես կինոյում եմ 12 տարեկանից, և հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից: Արվեստը տիեզերական մի բան է, այնքան մարդիկ կան, որ արվեստի մեջ են: Շատ երջանիկ եմ, որ այդ ամենի մեջ եմ:

Meeting with famous actress Nastassja Kinski  in frames of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema

Միայնակ մնալու մասին

Ես շատ եմ ճանապարհորդում և ինձ շատ է դուր գալիս միայնակ մնալ, քաղաքը բացահայտել, մարդկանց, ես ընկերներիս հետ զբոսնել էլ եմ սիրում, բայց նաև միայնակ շրջել: Ծիրանի և «Ոսկե ծիրան»­ի մասին Իմ ընկերն ինձ ծիրանների մեծ զամբյուղ տվեցին, ինձ դիմավորեցին նման զամբյուղով, շատ հաճելի էր: Ինձ դուր է գալիս այդ խորհրդանիշը: Ես մի քանի ֆիլմ եմ նայել, բայց ամբողջությամբ չէ: Միջազգային գեղեցկություն եմ տեսնում, որն ամբողջ աշխարհից միացնում է մարդկանց: Եվ դա փառատոնի ամենագեղեցիկ մասն է:

Meeting with famous actress Nastassja Kinski  in frames of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema

Ձեռքբերումների և ձախողումների մասին

Բոլորս ունենք «վերև և ներքև» կոչվող պահեր: Ես մեծ հաջողություն եմ ունեցել, և եթե նույնիսկ ինչ­որ բաներ չեն ստացվել, իմ ճանապարհորդության մի մասն են: Այնպես որ՝ ամեն ինչ լավ է: Ես վավերագրական ֆիլմաշար եմ անում, մեծ հերոսների ՝ մարզիկների մասին, որոնք մեզ լավ օրինակ են ծառայում, որ երազանքին հասնելու համար պետք է շատ աշխատել: Պետք է երկուսն էլ լավ իմանալ՝ և՛ հաղթելը, և՛ պարտվելը: Հաջողության հասնելիս պետք է իմանաս, թե ինչպես տակից դուրս գալ: Պետք է սովորել, թե ինչպես պարտվել, հետո կանգնել և գնալ առաջ:

…Մեզ բոլորիս խաղություն ու սեր է պետք, միասին լինելը բոլորիս համար ամենակարևոր բանն է: Իհարկե լինել նրանց հետ ում սիրում ես, աշխատել, երազել, չհանձնվել:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 




Լրահոս