Ակցիզային հարկի ներդրումը կհանգեցնի տրանսպորտի սակագնի հարցի վերաբացմանը. ՀՅԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ավտոմեքենաների լցավորման գազի նկատմամբ կառավարության նախաձեռնած ակցիզային հարկի ներդրումը` 2016թ-ի հունվարից անխուսափելիորեն կհանգեցնեն Երևանում տրանսպորտի գործող սակագնի հարցի վերաբացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն:

«Երևանի քաղաքապետարանը նախորդ անգամ հարցի արծարծման ժամանակ այդպես էլ որևէ լուծում չտվեց, մի կողմից Երևանի տրանսպորտային կապը ապահովվող տնտեսվարողների և վարորդների, մյուս կողմից հասարակության կողմից բարձրացվող հարցերին: Լուծված չեն նաև Երևանի երթևեկության և ճանապարհային ցանցի արդյունավետ օգտագործման հետ կապված այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են` ճանապարհային երթևեկության նշանների, կարմիր գծերի, լուսացույցերի, ճանապարհային գծանշանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն գտնում է, որ վերոհիշյալ բոլոր հարցերը պետք է քննարկվեն միասնական հայեցակարգի ձևավորման, դրա հասարակական լայն քննարկման և բոլոր կողմերի առաջարկներն ու կարծիքները հաշվի առնելուց հետո:

Վերոհիշյալ հարցերի քննարկման համար ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հուլիսի 17-ին ժամը 11:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահի (Աբովյան 2) մամլո սրահում կազմակերպում է կլոր սեղան-քննարկում և հրավիրում է Երևանի քաղաքապետարանին, Երևանի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչներին, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին մասնակցել կլոր սեղան-քննարկմանը»:




Լրահոս