Հայազգի գրոսմայստերները շարունակւոմ են իրենց հաջող ելույթները հոլանդական Գրոնինգեն քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: 4-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը ունի 2,5 միավոր եւ չորրորդ տեղում է: Մրցաշարի մասնակիցներ գրոսմայստեր Մհեր Հովհաննիսյանը եւս ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանը 2 միավորով 23-րդ հորիզոնականում է: Մրցաշարի առաջատարն է սլովակ Պետեր Միխալիկը, ով ունի 3 միավոր: Միջազգային մրցաշարը մրցանակային ֆոնդը կազմում է 6000 եվրո:
Զավեն Անդրիասյանը Գրոնինգենի մրցաշարում չորրորդն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ