ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում է: Այս մասին վերջինս «Թվիթթերի» իր էջում գրառում է կատարել:
«Այնքան գեղեցիկ ամառ է Երևանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ ցանկանում են ապրել խաղաղության ու բարգավաճության մեջ»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Such a beautiful summer evening in #Yerevan! All people in the region deserve to live in peace and prosperity. pic.twitter.com/phkW7inslU
— James Warlick (@AmbJamesWarlick) July 19, 2015
Ավելի վաղ վերջինս նաև գրառում էր կատարել, որում հայտնում էր, որ անհամբերությամբ սպասում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը՝ քննարկելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: