ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին նաև նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի անդամները:
Նշենք, որ գործող կարգի համաձայն հերթագրված քաղաքացիների դիմումներն առավելապես բուժական հարցերով էին, մեկն էլ` ծառայողական:
Ընդունելության ընթացքում մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` ՀՀ առողջապահության նախարարը բարձրացված հարցերի լուծման համար տվեց հանձնարարականներ, լրացուցիչ ցուցումներ:
Շուրջ երկու տասնյակ քաղաքացիների հարցերի մեծ մասը դրական լուծում ստացավ: Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին նախարարին աջակցության և սրտացավ վերաբերմունքի համար:
Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունը ըստ գործող կարգի ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվում է յուրաքանչյուր երեքշաբթի` ՀՀ առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության և դրա արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերահսկման կարգի համաձայն: