ԼՂՀ նախագահը ընդունել է սփյուռքահայ ուսանողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում հայրենիքում ապրող եւ աշխատող սփյուռքահայ ուսանողներին:

Երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ երիտասարդների աշխատանքը տարբեր պետական մարմիններում, կարեւորել այդ ծրագիրը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:

Արծարծվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս