Ադրբեջանը հայտնում է շփման գծում զինադադարի ռեժիմի խախտման մասին: Ադրբեջանը, ինչպես միշտ զինադադարի ռեժիմի խախտման մեջ մեղադրել է հայկական կողմին ու հայտնել, որ ունի մեկ զոհ: Ըստ Ադբրեջանի ՊՆ տվյալների` զոհվել է ժամկետային զինծառայող Էլդար Սախավատ օղլսու Ֆատալիևը:
Հավելենք, որ ՊԲ-ն հայտարարել է, որ հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով հակառակորդի կողմից հրադադարիպահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: