Ինչի՞ էդ տղու մեջքը կոտրեցիք. լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. Դավիթ Սանասարյանին տեղափոխում են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ և շտապօգնության մեքենայով նրան տեղափոխեցին հիվանդանոց:

Սանասարյանը անընդհատ կրկնում էր, որ ցավեր ունի, որից հետո էլ վիճակը վատացավ: Ակցիայի մասնակցիները շարունակում են նստացույց անել: Նրանցից մի քանիսը պնդում են, որ Դավիթ Սանասարյանին խփել են և գցել ներքև: «Ես տեսել եմ, նրա գլխին էլ են խփել»,- պնդում է քաղաքացին: Վերջինս բավական վրդովված Վալերի Օսիպյանին վրա սկսեց գոռգոռալ. «Ո՞վ է ձեզ պագոնները տվել, քանի տարվա ստաժ ունեք: Անձանգիրը տվեք տեսնեմ: Ինչո՞ւ էդ երիտասարդին խփեցիք մեջքը կոտրեցիք»:

Իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ իր հերթին է պնդում, որ նման բան չի եղել. «Դավիթը մինչև վերջին վայրկյանը ոտքի վրա էր: Ես վստահ եմ, որ նրա հետ լուրջ բան չի լինի»:




Լրահոս