Ռուսաստանյան մամուլը պարզել է, թե ինչ արժե Չեչնիայի նախագահի ժամացույցը: RBC Daily-ն հետաքննություն է անցկացրել և պարզել, որ Ռամզան Կադիրովի ժամացույցն ավելի թանկ է, քան նրա ընտանիքի ամբողջ տարվա եկամուտը:
Կադիրովի GreubelForsey ապրանքանիշի Tourbillon 24 Secondes Contemporain մոդելի ժամացույցն արժե 280 հազար դոլար: Իսկ Կադիրովների ընտանիքի եկամուտը 2014-ին կազմել է 213,5 հազար ԱՄՆ դոլար:
Իսկ Կադիրովի մեկ այլ ժամացույց` Bovet ժամագործական ընկերությունից արժե 300 հազար ԱՄՆ դոլար: