Մադրիդի «Ատլետիկոն» շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի թիմում պահի ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին։
Skysports.com-ը հայտնում է, որ իսպանական ակումբի ղեկավարությունը մեծացրել է ֆրանսիացու հրաժարագինը։ Այն չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ Գրիզմանին ձեռք բերելու համար պահանջվող նախորդ գումարը 65 մլն եվրո էր։
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Չելսին»։