Պետք է ներողություն խնդրի և փոխհատուցի լսողական սարքը կոտրելու համար. ակտիվիստը` ոստիկանի պահվածքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, «Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջում էր պատժել երեկ տարեց պապիկին ապտակած ոստիկանին և այդ նպատակով պատրաստվում էին հավաքվել ոստիկանության շենքի դիմաց:

Armlur.am-ը զրուցեց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ` պարզելու համար, իրենք հավաքվելու են, թե ոչ, քանի որ տվյալ ոստիկանի լիազորություններն արդեն դադարեցվել են: Մաքսիմը մեզ հետ զրույցում  նշեց, որ այնուամենայնիվ իրենք կհավաքվեն, քանի որ այլ պահանջներ ևս առկա են:

«Բազմիցս տեսել ենք, որ հայտարարվել է, որ լիազորությունները դադարեցվում են, բայց հետագայում այդ աշխատողին տեսել ենք նորից աշխատելուց: Բացի դա, այդ սրիկան պետք է ներողություն խնդրի այն պապիկին, ում հարվածել է, նաև պետք է փոխհատուցի նրա լսողական սարքը կոտրելու համար ու հենց այսօր, որովհետև մարդն ունի խնդիր և օգտագործում է սարք», – նշեց նա:

Մաքսիմը նշեց, որ իրենք երեկ չէին մասնակցում Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին, սակայն իրենք ի սկզբանե հայտարարել էին, որ ոստիկանական ապօրինի գործողությունները պետք է պատժվեն:




Լրահոս