Ատամի պլոմբն այլևս պետք չէ. ճապոնացի գիտնականները հեղափոխական հայտնագործություն են արել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անձնական հիգիենայի ոլորտում հեղափոխական հայտնագործություն է կատարել ճապոնացի գիտնական Կազուե Յամարգաշին:

Իր կողմից հայտնագործված ատամի մածուկը կարող է արագ ու անցավ փակել ատամի անցքերն ու ճաքերը, ինչպես նաև վերականգնել ատամի էմալը՝ առանց ատամնաբույժի օգնության, գրում է The Daily Telegraph բրիտանական թերթը:

Իր բաղադրությամբ ատամի մածուկը նման է ատամի էմալին և այն կարելի է քսել անմիջապես ատամի ճեղքվածքի վրա:

зубная-паста-заделывает-дырки-и-трещины-в-зубах

Սկզբում մածուկի պարունակության մեջ առկա թթուն թեթևակիորեն լուծում է ծաքված էմալի մակերևույթը, 3 րոպե անց մածուկը բյուրեղանում է, իսկ արհեստական նյութը ամրանում է բնական էմալի կառուցվածքում: Ի հավելումն սրան՝ սա հակաբակտերիալ նյութ է:

Ճապոնացի ատամնաբույժների կողմից անցկացված փորձերը ցույց են տնվել, որ այս հայտնագործության օգնությամբ բուժված ատամները ոչնչով չեն տարբերվում առողջ ատամներից: Տարբերությունը չի զգացվում անգամ խոշորացույցի տակ:




Լրահոս