Յունիբանկն Էջմիածնում, Սևանում և Արտաշատում առաջարկում է ոսկու գրավով վարկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով բնակչության պահանջարկը, Յունիբանկի «Էջմիածին», «Սևան» և «Արտաշատ» մասնաճյուղերը սկսել են ոսկու գրավով վարկերի տրամադրում: «U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող, 21-63 տարեկան ֆիզիկական անձինք:

«U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչև 12 ամիս, գումարը` մինչև 1 000 000 ՀՀ դրամ կամ 2 500 ԱՄՆ դոլար: Տարեկան տոկոսադրույքը ԱՄՆ դոլարի դեպքում սահմանվել է սկսած 16%-ից, իսկ ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից: Վարկը կարելի է ձևակերպել բանկի նշված երեք մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

Շահավետ պայմանների շնորհիվ «U-Gold» վարկը հասանելի է հաճախորդների համար և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար վարկային միջոցների ձեռքբերման գործընթացը: Հետագայում բանկը նախատեսում է ընլայնել ոսկու գրավով վարկ տրամադրող մասնաճյուղերի քանակը:




Լրահոս