Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ որպես ֆուտբոլիստ` միշտ ձգտում է աշխարհում լավագույնը լինել: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը մինչ այժմ երեք անգամ արժանացել է «Ոսկե գնդակ»-ի:
«Իմ նպատակն այն է, որ տարեցտարի դառնամ ավելի լավը և մշտապես աշխատեմ` ցույց տալու համար իմ լավագույն որակները: Կարծում եմ` վերջին 8-9 տարիների ընթացքում դա ինձ մոտ լավ էր ստացվում: Այնպես որ, ես կփորձեմ շարունակել նույն ոգով», – նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը: