Ալիկ Սարգսյանը «խառն է». նրան հաճախ տեսնում են տաքսուց իջնելուց և վազելով ինչ-որ տեղ շտապելուց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին ժամանակահատվածում «խառն» է: Նա պաշտոնական միջոցառումներից մշտապես ուշանում է:  Ա. Սարգսյանը վերջերս էլ ուշացել է անգամ «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակներում հրավիրված ազգային անվտանգության խորհրդի նիստից, որին մասնակցելու նա գնացել է տաքսիով:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին ոստիկանապետին հաճախ կարելի է տեսնել տաքսուց իջնելուց եւ վազելով ինչ-որ տեղ շտապելուց: Ուշացումների վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Ալիկ Սարգսյանից: «Ես «Շանթ 2015»-ի զորավարժություններից հետո եկել եմ տուն, մի կտոր հաց եմ կերել ու քանի որ արդեն վարորդիս բաց էի թողել, որովհետեւ ինքը խնդիրներ ուներ, ուրիշ մեքենա էլ չկանչեցի, դուրս եկա եւ տան դեմից նստեցի տաքսի: Մի՞թե տաքսի նստելու մեջ վատ բան կա, թե՞ ես իրավունք չունեմ տաքսի նստելու»,- տարակուսեց նախկին ոստիկանապետը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս