Չեխական ավիաուղիները նախատեսում է վերամեկնարկել իր Երևան-Պրահա չվերթները 2015թ դեկտեմբերի 13-ից: Ներկայումս երթուղին շահագործվելու է բացառապես սեզոնային եղանակով` որոշակի կարճ ժամանակահատվածում ապահովելով Սուրբ ծննդյան և Նոր տարվա ավանդական տոնակատարությունների ժամանակ փոխադրումները. Երևան-Պրահա միակողմանի ավիատոմսի արժեքը կլինի սկսած 88,960 ՀՀ դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը` սկսած 162,460 ՀՀ դրամ, ներառյալ` հարկերը և վճարները:
Չեխական ավիաուղիները նախատեսում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երևան-Պրահա և հետադարձ ուղղությամբ: Մեկնումը Երևանից կլինի երկուշաբթի և հինգշաբթի օրերին ժամը` առավոտյան 5:20, վերադարձը Պրահայից` չորեքշաբթի և կիրակի օրերին ժամը` 21:55, որը Զվարթնոց միջազգային օդանավակայն կհասնի առավոտյան ժամը 4:30, հաջորդ օրը: Չեխական ավիաուղիները կոնկրետ օրերի համար` 2015թ դեկտեմբերի 26-ին, 2016թ հունվարի 2-ին և 16-ին կավելացնի շաբաթական երրորդ հաճախականությունը շաբաթ օրերին:
Երևան-Պրահա երթուղու չվացուցակը պլանավորված է այնպես, որ դա թույլ տա ուղևորներին վայելելու կամ մեկ շաբաթյա (երկուշաբթիից կիրակի) կեցություն Պրահայում կամ երկարատև հանգստյան օրեր (հինգշաբթիից կիրակի): Մեկնման ժամերը թե Երևանից, թե Պրահայից ճամփորդողներին թույլ են տալիս վայելել մի ամբողջ օր Պրահայում և մեկնելիս, և վերադառնալիս: Երևան-Պրահա չվերթները իրականացվելու են Էյրբաս A319 ինքնաթիռով, որը ունի և էկոնոմ, և բիզնես կարգի նստատեղեր:
Առավոտյան, տրանսպորտի հոսքի ժամին, Պրահա ժամանելու շնորհիվ, Երևանից եկող ուղևորները կկարողանան Պրահայի միջոցով շարունակել իրենց ճանապարհը դեպի Չեխական ավիաուղիների մի շարք վերջնական նպատակակետեր, օրինակ` Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Մադրիդ, Ամստերդամ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ և այլն:
«Ներկայումս Չեխական ավիաուղիների Երևանյան չվերթները իրականացվելու են 2015թ դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 16-ը: Փորձելով վերականգնել դեպի Երևան չվերթները մենք պետք է շատ ուշադիր լինենք կիրառելով փուլ առ փուլ մոտեցում, քանի որ Հայաստանի շուկան չափազանց զգայուն է գնի նկատմամբ, իսկ փոխադրումների պահանջարկը սեզոնով պայմանավորված շատ անհավասարակշիռ է», -նշում է Չեխական ավիաուղիների կոմերցիոն, միավորման և մարկետինգի գծով տնօրեն Ժան Տոթը և ավելացնում. «Ինչ վերաբերվում է չվերթների հետագա իրականացմանը մենք ուսումնասիրել ենք 2016թ ամռանը չվերթների իրականացման տարբեր մոդելներ, սակայն դեռ որևէ մոդել չի ընտրվել: Ամռանը չվերթների իրականացումը պետք է շատ լրջորեն ուսումնասիրվի և դրական որոշում կարող է կայացվել, եթե այն տնտեսապես արդարացված է երթուղու սպասարկման ամբողջ ժամանակաշրջանի համար»:
Դեպի Երևան միակողմանի ավիատոմսի արժեքը կլինի սկսած 88,960 ՀՀ դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը սկսած` 162,460 ՀՀ դրամից, ներառյալ` հարկերը և վճարները: Առաջիկա օրերին, տոմսերը առկա կլինեն Չեխական ավիաուղիների և նրա բոլոր գործընկերների բաշխման կետերում, ինչպես նաև հասանելի են ընկերության կայքում`
www.czechairlines.com, բոլոր բջջային և Չեխական ավիաուղիների ծրագրային հավելումների միջոցով, և Ընկերության տեղեկատուի, գրասենյակների միջոցով, տուրիստական գործակալությունների ցանցում, տոմսարկղների և տոմսերի վաճառքի կետերում: