Եթե շիտակ ես աշխատում, հարկայինը չի կրնա քեզ սեղմի. կանադահայ գործարար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստերի դահլիճում կազմակերպվել էր համաժողով-մրցանակաբաշխություն, որի ժամանակ քննարկվեցին Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները: Պետք է ընդգծել սակայն, որ համաժողովն անցավ գրեթե կիսադատարկ դահլիճում և պասիվ:

Համաժողովին  ներկա էր կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանը, ով Հայաստանում զբաղվում է տեքստիլի արտադրությամբ: Ի պատասխան հարցի, այսօր ի՞նչ խնդիրներ կան գործարարների համար, նա նշեց, որ որևէ խնդիր չկա և ամեն ինչ հոյակապ է:

«Իշխանությունները գործ չունեն այս ամենի հետ, գործարարը ինքը պետք է կարողանա պատվերներ ներգրավել: Եթե շիտակ ես աշխատում ու օրենքով, հարկայինը չի կրնա քեզ սեղմի, անկարելի բան է»,- նշեց կանադահայ գործարարը:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս