Ադրբեջանն արձագանքում է Սերժ Սարգսյանի՝ Արցախը ՀՀ անբաժան մաս լինելու մասին հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Արտգործնախարարությունը պատասխանել է Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ  Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերի վերաբերյալ հայտարարությանը, որում Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր, որ «երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում»:

Ադրբեջանին անչափ վրդովվեցրել է Սերժ Սարգսյանի սույն հայտարարությունը, մասնավորապես երկրի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևն այս առիթով  հայտարարել է.

«ՀՀ ղեկավարության հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ՀՀ անբաժան մասը, Ադրբեջանի տարածքի օկուպացման հերթական ապացույցն է հանդիսանում ու ևս մեկ անգամ ցույց է տալիս ՀՀ իրական դեմքը: ՀՀ իշխանությունները նման անպատասխանատու հայտարությունն այն ժամանակ, երբ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ են տարվում, բացահայտորեն ի ցույց է դնում միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի, բանակցային գործընթացի ու միջազգային հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը»:




Լրահոս