ԿԸՀ-ում խառն են. ամեն ինչ են կեղծում, նույնիսկ` օրակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաղորդագրություն է տարածել և տեղեկացրել, որ այսօր ժամը երեքին հանձնաժողովում տեղի է ունենալու նիստ: Այստեղ հետաքրքիրն այն է, որ ըստ հանձնաժողովի հաղորդագրության, նիստի ժամանակ սահմանվելու են Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում 2015 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի ունենալիք ընտրությունների հետ կապված հարցեր:

Ուշադրություն պետք է դարձնել, որ ամսաթիվը գրված է սեպտեմբերի 20, այնինչ այսօր հոկտեմբերի 1-ն է և վերը նշված ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 25-ին: Այս ամենի մեջ ևս մեկ զավեշտ կա. ԿԸՀ-ի ուղարկած նախորդ հաղորդագրությունը վերաբերում էր կրկին սեպտեմբերի 20-ի ընտրություններին:

Ստացվում է, համայնքի անունը փոխել են, ամսաթիվը` մոռացել: Իհարկե, սա կարող ենք համարել անուշադրության կամ անփութության հետևանք, բայց այս կառույցը գումարներ է ստանում պետբյուջեից և չպետք է նման սխալներ թույլ տա:

Capture




Լրահոս