Ողբերգական վիճակ. բյուջեն հավաքագրվելու է ժամանագործներից հարկած հազար դրամով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ Հայաստանի տնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է գտնվում, եւ իրավիճակը գնալով ավելի է վատանում, թերեւս վաղուց հաստատված փաստ է: ՀՀ Կառավարության անդամները այդ մասին հրապարակային չեն հայտարարում, բայց նրանց բոլոր գործողությունները հենց միայն այդ մասին են վկայում: Ինչպես հայտնի է՝ եկող տարվա պետբյուջեն, այս տարվա բյուջեի համեմատ, կրճատված է լինելու: Սակայն առավել ուշագրավ է, թե ինչպես է ՀՀ Կառավարությունը ծրագրում ավելացնել պետբյուջեի եկամուտները:

Սովորաբար գործադիրը պետբյուջեի նախագծին կից օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացնում ԱԺ, որոնց նպատակը պետբյուջեի տվյալ նախագծով նախատեսված մուտքերի կատարումն ապահովելն է: Ըստ այդմ, պարզվում է, որ 2016 թվականի պետբյուջեի մուտքերը նախատեսվում է հավաքագրել՝ կրկնուսույցներին, կոշկակարներին եւ դերձակներին հարկային դաշտ բերելով: Այսինքն՝ որքան ողբերգական է վիճակը, որ հույսները դրել են ժամագործների եւ դերձակների հազարական դրամները հարկելու վրա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս