![](https://armlur.am/wp-content/uploads/2015/09/robert-nazaryan1.jpg)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկու ավիատոմս է գնել Երեւան-Վիեննա-Բուխարեստ-Վիեննա-Երեւան ուղղությամբ: Մեկը բիզնես կարգի՝ 661 հազար դրամ, մյուսը՝ էկոնոմ՝ 425 հազար դրամ արժեքով: Հաշվի առնելով, որ ՀԾԿՀ-ն կարողացավ «լուծել» էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը, ուստի բնական է, որ այս կառույցի անդամները պետք է սկսեն բիզնես կարգով թռչել: Լավ է, որ նախագահական ինքնաթիռով ման չեն գալիս: