ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձն ուշագրավ ենթատեքստեր է պարունակում: «Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատեւ խաղաղություն եւ անվտանգություն: Ցանկանում ենք նաեւ շարունակել մեր աշխատանքը՝ առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը»,-նշել է Օբաման: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ իր հերթին էր Ս. Սարգսյանին ուղարկած ուղերձում կարեւորել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Այլ կերպ ասած՝ ԼՂ հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այն գինն է, որ ուզում են գերտերությունները Ս. Սարգսյանին շնորհավորելու եւ այդպես նրան լեգիտիմացնելու համար:
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ