Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Ուելսի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ:
«Sky Sports»-ը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը մրցանակին արժանանում է ռեկորդային՝ 5-րդ անգամ անընդմեջ:
Նշենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլում Բեյլն Ուելսի հավաքականի կազմում անցկացրած 8 խաղերում 6 գոլ է խփել: