Թուրքիան քրդերի հերթական հարձակման ու վիրավորվների մասին է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

14 թուրք զինծառայող է վիրավորվել Վանում արգելված Քրդստանի աշխատավոր կուսակցության զինյալների հարձակման հետևանքով: Այս մասին ասվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 6-ին անջատողական կազմակերպությունից զինյալները զինված հարձակում են իրականացրել Վան նահանգի Բաշկալե քաղաքի շրջանում ժանդարմերիայի ամրակետին` կիրառելով ականապատված ավտոմեքենա ու երկարափող հրազեն: Մեքենան պայթեցնելուց հետո փոխհրաձգություն է գրանցվել, ինչի արդյունքում 14 թուրք ոստիկան թեթև վիրավորվել է: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել: 3 զինյալ ոչնչացվել է»,- ասվում է փաստաթղթում:

Հավելենք, որ Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է հունիսի 20-ին Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում ջիհադիստների կողմից կազմակերպված ահաբեկչությունից ու երկրի հարավ-արևելյան նահանգներում ոստիկանների սպանությունից հետո:




Լրահոս