«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Իռլանդիայի ընտրանու դեմ խաղի նախօրեին Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը նշել է, որ դեռևս չի կարողանում ցուցադրել իր լավագույն խաղային որակները: Ֆուտբոլիստը հավելել է` վստահ է, որ ազգային թիմը հաջողություն կգրանցի:
«Գոհ չեմ իմ ցուցադրած խաղից: Չեմ արդարացնում սեփական սպասելիքներս: Ըստ տրամաբանության՝ մենք ավելի շատ ազատ տարածություն ենք ստանալու: Միշտ հասկացել եմ, որ մեր հավաքականը հզոր է: Իհարկե, մենք բարդ խաղեր ենք անցկացրել: Բայց ես վստահ եմ, որ ընտրական մրցաշարի վերջնամասը հաջող կլինի»,- նշել է Ռոյսը: