Որոշ գործիչներ մոռանում են՝ իրենք որ երկրից են. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռուսամետությունը, եվրոպամետությունը, ամերիկամետությունը պետք է վերացվեն Հայաստանի քաղաքական կուլտուրայից, որպես մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետություն ունենալու կամքը խաթարող լրջագույն գործոն:

Հայաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր մտածում եւ գործում են որպես Ռուսաստանի, կամ Եվրոպայի, կամ ԱՄՆ-ի «պատրիոտներ» պետք է մերժվեն եւ դուրս մղվեն ներքաղաքական կյանքից:

Հայկական ինքնիշխանության կամքի կենտրոնի ձեւավորումն է մեր պետականության կենսունակության հիմնական երաշխիքը:

Վերը շարադրվածը որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել Ռուսաստանի կամ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման մերժում: Անմտություն կլինի թերագնահատել այդ երկրների հետ հարաբերությունների կարեւորությունը Հայաստանի համար:

Խոսքը այն ուժերի եւ գործիչների մասին է, ովքեր արտաքին շփումների եւ ներքաղաքական պայքարի ընթացքում մոռանում են, թե իրենք որ երկրից են»:




Լրահոս