Հոկտեմբերի 7-8 սիրիական բանակի ստորաբաժանումներն ու աշխարհազորականները ՌԴ ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ ազատագրել են 9 բնակավայր, հայտնում է «Военный Обозреватель»-ը:
Համա նահանգի հյուսիսում 8 բնակավայր անցել է իշխանական ուժերի վերահսկողության տակ:
Սիրիական բանակի գլխավոր խնդիրն է Լատամնա ու Կաֆր-Զիտա քաղաքներում իսլամիստների խոշոր անկլավների ազատագրումը: Հոկտեմբերի 8-ին ինտենսիվ մարտեր են ընթացել Լատամնայի ծայրամասերում: Սիրիական բանակը բավականին զգալի կորուստներով հաջողվել է ճնշել հակառակորդի պաշտպանությունը, սակայն չի կարողացել այն ճեղքել: Զինյալները կարողացել են վերախմբավորվել ու հոկտեմբերի 8-ին կանգնեցնել իշխանական ուժերի գրոհը: