Դանիացի լուսանկարիչ Դենիել Օթթոսենն, ով ազատ է արձակվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից, պատմել է, թե ինչ փորձությունների և ստորացումների է իրեն ենթարկել ահաբեկիչների գլխավոր դահիճ Ջիհադի Ջոնը, փոխանցում է Daily Mail-ը:
Նրա խոսքով՝ դահիճը ստիպել է նրան տանգո պարել, այլապես սպառնացել է կտրել քիթը:
Դանիացի լուսանկարիչն ահաբեկիչների գերության մեջ է գտնվել 13 ամիս: Այդ ժամանակահատվածում նրա հարազատները մեծ գումարներ են հավաքել, որը որպես փրկագին պահանջել էին ահաբեկիչները: