Լևոն Տեր-Պետրոսյանն ամփոփում է իր գիտական ժառանգությունը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գիտական շրջանակներում խոսում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես ամփոփում է իր գիտական ժառանգությունը և տպագրում է կյանքի ընթացքում գրած բոլոր աշխատությունները։ Բանը հասել է անգամ 1987 թվականին պաշտպանած դոկտորական ատենախոսությանը, որը տպագրվել է այս տարի՝ «Հայ-ասորական գրական կապերը 4-5-րդ դարերում» վերտառությամբ։ Ռուսերեն գրված աշխատությունն ընդգրկում է ոչ միայն սովետական տարիներին Մատենադարանի գիտաշխատող Տեր-Պետրոսյանի պաշտպանած դոկտորական թեզը, այլև այդ թեզի նախապաշտպանության և պաշտպանության ողջ գործընթացը՝ ընդհուպ պաշտպանության ժամանակ հնչած կարծիքները և դոկտորատի արձագանքները։

Աշխատությունը Տեր-Պետրոսյանը նվիրել է իր գիտական ղեկավարին և սովետահայ հայտնի պատմաբան, բանասեր-աղբյուրագետ Լևոն Խաչիկյանին։ Գիտնականները կարծում են, որ դոկտորականի ամբողջ ընթացքը հրապարակելու իմաստն այն է, որ Տեր-Պետրոսյանը ցանկացել է թղթին հանձնել սովետական ժամանակներում դոկտորականների պաշտպանության մշակույթը, որը խիստ տարբերվում է այսօրվա ԲՈՀ-ի կայծակնային ու կասկածելի պաշտպանություններից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս