Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել ահաբեկիչների ճամբարների ուղղությամբ, որտեղ նախապատրաստվում են բացառապես Ֆրանսիայի քաղաքացիները: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մեր ավիահարվածներն ուղղված են Սիրիայում ֆրանսիացի ահաբեկիչների նախապատրաստման համար նախատեսված ճամբարներին»,-հայտարարել է Օլանդը RTL ռադիոկայանի եթերում:
Ֆրանսիայի նախագահի գնահատականի համաձայն՝ ներկա պահին Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների գոտում մոտ 600 ֆրանսիացի կա: «Համոզված ենք, որ նրանք կարող են վերադառնալ, այնպես որ մենք պարտավոր ենք ձերբակալել և դատել նրանց»,-ընդգծել է Օլանդը: