Իրաքյան բանակը «ԻՊ»-ից ետ է գրավել Սադամ Հուսեյնի նախկին պալատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքյան բանակի զինծառայողները «Իսլամական պետության» ահաբեկիչներից ետ է գրավել Սադամ Հուսեյնի նախկին պալատը, փոխանցում է Reuters-ը:

Բայջի քաղաքում գտնվող պալատում վերահսկողությունն ամբողջությամբ վերականգնվել է:

Հետագա մարտերը ծավալվել են Տիկրիտի հյուսիսում (Բաղդադից դեպի հյուսիս մոտ 170 կմ հեռավորության վրա):

Նշենք, որ մինչ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումը պալատը պատկանում էր նրա ընտանիքին: Այնուհետև այն օգտագործվում էր որպես ամերիկյան ստորաբաժանումների շտաբեր, իսկ 2005թ.-ին շենքը հանձնեցին իրաքյան նոր իշխանություններին:




Լրահոս