Իսլամիստները կնոջ հագուստով փախուստի են դիմում Սիրիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի օպերացիան լրջորեն կոտրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ոգին: Իսլամիստները զանգվածաբար փախուստի են դիմում, նրանք հիմնականում ներթափանցում են Թուրքիա, գրում է  Daily Mail-ը:

Պարբերականը նշում է, որ սահմանը հատելու համար ահաբեկիչները սափրում են մորուքն ու մուսուլմանական ավանդական կանացի զգեստ հագնում, որը ծածկում է ոչ միայն գլուխը,այլ նաև դեմքը: Ահաբեկիչներին չի մտահոգում նույնիսկ այն, որ մուսուլմանական ավանդույթների համաձայն՝ կանացի զգեստ կրելը մեղք է համարվում:

Հալեպ և Համա մարզերում լրագրողները սափրած մազերի և ածելիների մի «լեռ» են հայտնաբերել: Լուսանկարը թվիթերի իր էջում հրապարակել է Sunday Times-ի լրագրող Հալա Ջաբերը:




Լրահոս