ՄԻՊ-ի արձանագրած խախտումները սպորտի եվ մշակույթի ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
Մշակույթի նախարարություն
Նախարարության կողմից մշտադիտարկումներ են իրականացվել միայն առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի ստուգման ուղղությամբ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ կարիք կա հսկողություն սահմանել նաև այլ հուշարձանների նկատմամբ նույնպես:
.Շարունակում է չլուծված մնալ թատրոնների անբավարար նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը:
.Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ մշակութային կյանքի զարգացումը ՀՀ բոլոր մարզերում հավասարապես ապահովելու համար:
. Խիստ մտահոգության տեղիք է տալիս մշակութային հաստատությունների շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելու հարցը:
.Արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց ՀՀ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը հնարավորինս ապահովելու համար:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Նախարարության կողմից 2012 թվականի ընթացքում իրականացվել են ընդամենը երեք միջոցառումներ և հանրապետության ոչ բոլոր մարզերում:
Մտահոգիչ է ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքնե֊րի սոցիալ-տնտեսական վիճակը:
Առանձին դեպքերում, քաղաքացիների կողմից խնդիր է բարձրացվել ,Երիտասարդ ընտանիքինև մատչելի բնակարանե պե֊տա֊կան նպատակային ծրագրի գործընթացի թափանցիկության և չարաշահումների վերաբերյալ:
Շարունակում է արդիական մնալ ՀՀ մարզերում բակերի, մասնավորապեսև ֆուտբոլային դաշտերի, խաղահրապարակների կառուցապատման խնդիրը:
Բացակայում է անհրաժեշտ ֆինանսավորում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքը ակտիվացնելու, վերջիններիս սպորտային կյանքին ներգավելու և մարզիկներին պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու հնարավորություն տրամադրելու համար:
Երիտասարդների համար զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման խնդիրը գործնականում լուծում չի ստացել:
Արձանագրված դրական զարգացումները
.Նախարարության պետական երիտասարդական քաղաքականության
շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2012 թվականի ընթացքում տրամադրվել է 50 դրամաշնորհ:
.Եկեղեցիների և այլ պատմամշակութային կենտրոնների վերանորոգման ու վերականգնման համար 2012 թվականին ձեռնարկվել են մի շարք միջոցներ, մասնավորապեսև հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգ, վերջիններիս վերանորոգում և վերականգնում:
.Ազգային փոքրամաuնությունների մշակույթի բացահայտման, փոխճանաչման, զարգացման, պահպանման, մշակութային համագործակցության նպատակով իրականացվել են միջոցառումներ, մասնավորապեսև արվեստի փառատոներ, մրցույթ-ցուցահանդեսներ, ինչպես նաև գրադարանային հավաքածուների կազմը համալրվել է ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուներով գրականությամբ:
.Իրականացվել է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված 86900 միավոր գրականության անվճար բաշխում ՀՀ մարզային, համայնքային զորամասերի գրադարաններին, արտերկրի հայկական կազմակերպություններին, իսկ Հայաստանի ազգային գրադարանի գրադարանային հավաքածուն համալրվել է արտերկրից առաքված 2353 միավոր հայագիտական գրականությամբ:
Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս