Մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ազատվեց պատժի հետագա կրումից: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի միջնորդությունը: Ս. Քոչարյանն ազատ արձակվեց  հիվանդության հիմքով։

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը 21 տարի է՝ անազատության մեջ է: Նա մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Հայաստանում իրանահպատակ ադրբեջանցու սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Նրա հարազատներն ու իրավապաշտպանները տարիներ շարունակ պայքարում էին ազատության հասնելու համար: Այս պահին Սողոմոն Քոչարյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-իի Սրտաբանական բաժանմունքում: Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությունն անհամատեղելի է պատժի կրման հետ:

Լուսանկարը՝ hetq.am-ի:




Լրահոս