Վաղը տեղի է ունենալու Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլի «Վիլանովենսե» – «Բարսելոնա» առաջին խաղը:
«Բարսելոնա»-ի առաջիկա մրցակիցը ելույթ է ունենում Իսպանիայի երրորդ դիվիզիոնում: Հաշվի առնելով վնասվածք ունեցող խաղացողների քանակը, խաղերի ծանր գրաֆիկը` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հանգստանալու հնարավորություն է տվել գլխավոր թիմի մի շարք խաղացողների:
Նեյմարը, Լուիս Սուարեսը, Կլաուդիո Բրավոն, Խավյեր Մասկերանոն, Ժերար Պիկեն եւ Սերխիո Բուսկետսը չեն մասնակցելու հանդիպմանը: